Սմբուկով ամենահամեղ և պարզ աղցանը, որ կդառնա ձեր ողջ ընտանիքի սիրելին․ հիմա ես ամեն օր պատրաստում եմ սա

Խոհանոց

Բաղադրատոմս` Սմբուկ — 2 հատ (մեծ), Գազար — 400 գ, Հավի կրծքամիս — 400 գ (կամ հավի որևէ այլ մաս), Թթվասեր 25% — 200 գ, Սխտոր — 2 ատամիկ, Օսլա — 2 ճաշի գդալ (կարելի է փոխարինել ալյուրով), Կանաչի — համեմ, մաղադանոս (կամ ըստ ճաշակի), Աղ պղպեղ ` ըստ ճաշակի. Սմբուկը կտրատել, աղ ցանել և թողնել, որ դառը հյութը դուրս տա : Թավայի մեջ բուսայւղ տաքացնել, ավելացնել բարակ շերտերով կտրատված սխտորը :

Այնուհետև ավելացնել քերիչով անցկացրած գազարը, լավ խառնել, տապակել մի քանի րոպե, հեռացնել սխտորի շերտերը, տապակված գազարը տեղափոխել այլ տարայի մեջ : Նախապես եփված հավի փափկամիսը մանրացնել թելիկների տեսքով :

Սմբուկը չորացնել անձեռոցիկի օգնությամբ վրան շաղ տալ օսլա , լավ խառնել և տապակել բուսայուղի մեջ :Տապակված սմբուկները համեմլ սև պղպեղով : Տարայի մեջ լցնել գազարը, վրանլցնել հավի կրծքամիսը, տապակված սմբուկները, ավելացնել թթվասեր և ավելացնել կանաչին ու լավ խառնել :