Սմբուկով և քաղցր պղպեղով խավիար` տատիկիս բաղադրատոմսով․․ սա ձեր իմացած խավիարից 1000 անգամ ավելի համեղ է

Խոհանոց

https://news99post.com/-ը գրում է․Իհարկե, սմբուկից և բուլղարական պղպեղից խավիար պատրաստելու գաղափարը նոր չէ, բայց ժամանակ առ ժմանակ բաղադրատոմսը թարմացվում է և մնում է մեր սիրելի խավիարը: Խավիարը պատրաստելու համար ոմանք նախընտրում են տապակել բուսայուղով, ոմանք սմբուկն ու պղպեղը խորովում են: Ես նույնպես նախընտրում եմ խորոված տարբերակը, քանի որ ինջ դուր է գալիս, երբ զգացվում է մեղմ ծխի բույրը: Ի դեպ կարելի է բանջարեղենը նաև պատրաստել ջեռոցում: Այս բաղադրատոմսը մի փոքր տարբերվում է ավանդական բաղադրատոմսւց, քանի որ այն ներառումէ կիտրոնի հյութ և սխտոր: Փորձեք, կարծում ենք ձեզ շատ դուր կգա:

Բաղադրիչներ՝

  • 2 սմբուկ,
  • 3 քաղցր պղպեղ,
  • 1/2 կիտրոնի հյութ
  • 3 ճաշի գդալ բուսական յուղ,
  • կանաչի՝ ըստ ցանկության,
  • 3 ատամիկ սխտոր,
  • աղ, սեւ պղպեղ

Պատրաստման եղանակը

Սմբուկներն ու պղպեղը խորովել,կամ տապակել կամ եփել 220 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե: Դրեք պղպեղը տոպրակի մեջ, որպեսզի լավ քրտնեն, այդպես շատ հեշտությամբ է մաքրվում: Սմբուկներն ու պղպեղները մաքրել, տեղավորել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը քամվի, առանց որի խավիարի համը կլինի ավելի հագեցած: Այնուհետև սմբուկներն ու պղպեղները աղալ. ավելացնել մանրացված սխտորը, մանրացված կանաչիները,ավելացնել կիտրոնի հյութը, բուսական յուղը, համեմել աղով և սեւ պղպեղով և լավ խառնել: Կարելի է անմիջապես մատուցել, կարող եք ավելի ուշ համտեսել: Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news99post.com/-ը