Պարզվում է սուրճի մրուրը բարերար ազդեցություն է գործում մաշկի վրա, այն մաքրում և թարմացնում է մաշկը։ Սուրճի մրուրը ունի նաև մաշկը մաքրող ազդեցություն, լավացնում է արյան շրջանառությունը, սնուցում է այն ու օգնում է ազատվել մանր կնճիռներից:
Ներկայացնում ենք սուրճի մրուրով պատրաստվող երկու դիմակի բաղադրատոմս, որոնք ունեն մաշկը սնուցողմ խոնավեցնող, թարմացնող ազդեցություն, ինչպես նաև կօգնեն ազատել նոր առաջացած մանր կնճիռներից:
Դիմակ 1
Սուրճի մրուրին ավելացնել 1 ճաշի գդալ բուսայուղ, լավ խառնել և քսել դիմակը մաշկին: Թողնել դիմակը 10 րոպե, այնուհետև լվացվել:
Դիմակ 2
Սուրճի մրուրին ավելացնել մեկական ճաշի գդալ մեղր ու թթվասեր, ինչպես նաև 1 հավկիթի դեղնուց, այնուհետև լավ խառնել և քսել դիմակը մաշկին: Թողնել այն 15 րոպե, այնուհետև լվացվել: