Սրա մասին երբեք չեք մտածել, բայց ՍԽԱԼ ԸՆՏՐՎԱԾ ԲԱՐՁԸ կարող է լուրջ առո ղջական խնդիրներ առաջացնել. Ինչպե՞ս ընտրել ճիշտը

Հետաքրքիր

Լավ, լիարժեք գիշերային քուն ապահովելու համար անհրաժեշտ է ճիշտ բարձ: Դա պետք է անել գիտակցաբար և կարևոր է հասկանալ բարձերի լցոններից:Բարձերի համար ամենատարածված լցոնը եղել և մնում է փետուրը: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաներն իրենց ներդրումն են ունեցել, այդ նյութերի մշակման նորագույն մեթոդները դրանք դարձնում են խոնավությանը դիմացկուն և խանգարում են վնասակար միկրոօրգանիզմների բազմացմանը:Լատեքսից պատրաստված բարձերը վաղուց արդեն նվաճել են իրենց տեղը անկողնային պարագաների շուկայում:Լատեքսը չի ճմրթվում, չի կորցնում իր ձևը և ամբողջ գիշեր ապահովում է գլխի համար բավարար մակարդակի աջակցություն, որը թույլ է տալիս պարանոցին հանգստանալ.

Լատեքսային բարձը կարող է թվալ բավականին ամուր, այդ պատճառով լատեքսին հաճախ ավելացնում են մի շերտ Memoryform:Այդ նյութը ունի փափկելու և մարմնի ջերմաստիճանի տաքանալուց ձևը փոխելու հատկություն:Ամենահիպոալլերգեն նյութը ֆայբերն է, որը հանդիսանում է սիլիկոնացված սնամեջ գնդակներ, որոնք լրացնում են բարձի ներքնամասերը:Հիպոալերգիկությունը ձեռք է բերվում այն բանի շնորհիվ, որ նման բարձի լրացման նյութը արհեստական է: Դա անբարենպաստ միջավայր է ցանկացած բակտերիաների զարգացման համար ։ Ինչպես նաև Ֆայբերն առաջատարն է գնային կատեգորիայում, քանի որ ամենատնտեսող տարբերակն է բարձերը լցոնելու համար:

Ֆայբերի գնդակները շարժվում են, սայթաքելով միմյանց վրայով, այդ պատճառով, նման բարձերը արագ վերականգնում են իրենց ձևը և տարբերվում են իրենց դիմադրողականությամբ:Բարձ ընտրելիս՝ թեստ դրայվ կազմակերպեք նրա համար, պառկեք նրա վրա, համոզվեք, որ ձեր պարանոցը բավականաչափ հանգիստ է, գլուխը ունի հենման անհրաժեշտ մակարդակ, ուսային գոտին լարված չէ: Սա կլինի նրա նշանը, որ դուք ընտրել եք ճիշտ բարձ: Եւ ցանկանում ենք, որ դուք տեսնեք գեղեցիկ երազներ: