Վարդերի աճեցման շատ հեշտ և փորձված մեթոդ. կարող եք նույնիսկ աճեցնել տանը

Հետաքրքիր

Վարդը շատ-շատերի ամենասիրելի ծաղիկն է։ Քանի որ գեղեցիկ ու լավ վարդը թանկ արժե, մարդիկ փորձում են սեփական այգում աճեցնել։ Ուզում ե՞ք, որպեսզի արդյունքը գերազանցի Ձեր սպասելիքները։

Maléna - Cheri Cheri Lad

Ապա օգտվեք մեր խորհուրդներից, մի անհագստացեք մեծ ծախսեր անհրաժեշտ չեն լինի։ Ընդամենը Ձեզ անհրաժեշտ կլինի կարտոֆիլ, հող և համառություն։ Փոս փորեք, ոչ շատ խորը, 15 սմ լայնությամբ և 30 սմ երկարությամբ։

Վարդը տնկելու տեղը պետք է լինի ոչ անմիջապես արևի ուղիղ շողերի տակ, փոսի ամենաներքևի հատվածում ավազ ենք լցնում, որի նպատակը ջրին թույլ չտալ ներծծվի հողի մեջ։ Մեզ անհրաժեշտ կլինի վարդի թարմ թփեր։

Առաջնային է դրանց թարմ լինելը։ Ցողունի ներքևի հատվածում լրիվ կտրարում ենք մանր շիպերը և տերևները։ Այնուհետև անցք ենք բացում կարտոֆիլի մեջ և վարդի ցողունը դնում մեջը։

Կարտոֆիլը դնում ենք հողի փոսի մեջ։ Վստահ եմ, ձեզ հարց եք տալիս, ինչի համար է կարտոֆիլը։ Այն ապահովում է վարդի սնուցումը և ապահովում է պարարտանյութով։ Կարտոֆիլի վրա արդեն սևահող ենք ավելացնում։

Արդեն եկավ համբերությունը փորձելու ժամանակը, քանի որ այն կսկսի աճել մի քանի շաբաթից։ Անպայման փորձեք, արդյունքը կզարմացնի Ձեզ։

Անպայման փորձեք, արդյունքը կզարմացնի Ձեզ։