Վեոլիա Ջուրը հայտարարություն է տարածել՝ ադրբեջանական կողմից ջուրը թո ւնավորելու լուրի մասին

Քաղաքականություն

Ի պատասխան Սիսիանում աղ իքային վա րակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը.

«Ստացված ա հազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից»,-նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղ իքային վա րակիչ հի վանդությունների ա խ տանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է:

Համ աճա րակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հի վանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղ իքային վա րակիչ հի վանդություններին բնորոշ ա խ տանշաններոով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գան գատները՝ փ սխում, լո ւծ, թո ւլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է ա ղ իքային վա րակիչ հի վանդությունների ախտանշաններոով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հի վանդ:

Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղ իքային վար ակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Սիսիանի բժշկական կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժումը շարունակում է 5 հիվանդ, իսկ գան գատ ունեցող մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Բոլոր հի վանդների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության՝ դրական շարժընթացով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.