Վերջապես գտա այս բաղադրատոմսը, սրանից համով աջիկա դեռ չեմ փորձել, կիսվում եմ բաղադրատոմսով

Խոհանոց

https://news99post.com/-ը գրում է․Կարմիր աջիկայի կես թեյի գդալը բավարար է մսի կամ ձկան ուտեստներին առանձնահատուկ համ ավելացնելու համար: Եվ եթե խառնվում է աղացած ընկույզի հետ, ապա ստացվում է անմահական ուտեստ, որ կարող եք ուտել հենց այնպես ՝ տարածելով հացի վրա: Մեգրելական աջիկան թերեւս ամենակծուներից էաջիկայի բոլոր տեսակների մեջ: Այն պարունակում է շատ կծու պղպեղ, աղ, սխտոր և անուշաբույր հավելումներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեգրելական աջիկայի ամենահաջողված բաղադրատոմսը:

Բաղադրությունը կծու պղպեղ — 1 կգ, սխտոր — 6-7 ատամիկ,  խոշոր աղ — 1 ճաշի գդալ, չոր մանուշակագույն ռեհան — 1 ճաշի գդալ, օրեգանո չոր — 1,ճաշի գդալ, համեմի սերմեր — 2 թեյի գդալ, ուցխո-սունելի — 1 թեյի գդալ, սամիթի սերմեր — 1 թեյի գդալ,, կոնդարի չոր — 1 թեյի գդալ, Իմերեթական զաֆրան — 1 թեյի գդալ, ընկույզ — 200-300 գ ըստ ցանկության:Պատրաստման եղանակը` Լվանալ կծու կարմիր պղպեղը, լավչորացնել և կախել որևէ տեղ, որպեսզի այն չորանա 10-14 օրվա ընթացքում: Այս ընթացքում այն պետք է թառամի և կնճռոտվի, չափը գրեթե կեսով նվազի:

Մշակել չորացրած պղպեղը. Հեռացնել պոչերը և սերմնատուփը, մկրատով առավել հարմար է: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. անպայման կրել ձեռնոցներ, այլապես հնարավոր է ձեռքերի մաշկը գրգռվի և այրվածքներ առաջանան, դեմքը ծածկեք բժշկական դիմակով, կամ գոնե բացեք պատուհանը օդափոխության համար: Պատրաստի պղպեղը անցկացրեք մսաղացով, ավելացրեք մաքրած սխտորը, աղացեք երկրորդ անգամ, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Սամիթը և համեմի սերմերը մի փոքր չորացրեք չոր տապակի մեջ:

Դրանից հետո լցնել հավանգի մեջ, ավելացնել ռեհանը, օրեգանոն, ուցխո-սունելին, զաֆրանը, լավ տրորել հավանգով:Մածուկին ավելացնել թերի ճաշի գդալ աղ, լավ խառնել: Պետք է ստացվի շատ խիտ և առաձգական խառնուրդ `ֆանտաստիկ բույրով: Պատրաստի աջիկան լցնել ստերիլիզացված չոր բանկաների մեջ, փակել մաքուր կափարիչներով: Կարելի է սառնարանում պահել 3-4 ամիս: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news99post.com/-ը։