Վլադիմիր Պուտինի ասածները աշխատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի, քանի որ․․ նոր հանգամանքներ են բացահայտվել

Քաղաքականություն

Ստրոպա Սաֆարյանն իր էջում գրել է. ՌԴ-ն արդեն սկսում է անհանգստանալ նրանից՝ ինչ է մտածում հայ հասարակությունը Արցախի պшտ երազմի մասին։ Լակմուսի 1-ին թուղթն այն էր, որ 1-ին անգամ ՀՀ-ի պատմության մեջ, նման դա ժան հետեւանքներով պшտ երազմից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվում … Նոյեմբերի լույս տասի գիշերը կատարված սակավամարդ խու լիգшնությունը դրա ծիծեռնակն էր, 17+-ի մարումը բոլորի աչքի առաջ’ դրա կնիքը։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը համարձակվեց խոսել փոխզիջումների մասին և լքեց պաշտոնը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ում ժամանակ հողերը տրվեցին, իր տեղում է… Հասարակությունը փողոց չի լցվում ու պետության ղեկավարին դш վաճան չի համարում, այլ առավելագույնը’ պարտված… Ավելին, հասարակությունը ավելի հակված է հավատալ, որ եթե դш վաճանություն եղել է, ուրեմն այն ուժերի շարքում, որոնք կորդինացվում են հյուսիսից կամ կարծում է, որ պա տերազմը և հողերը հանձնելը պարզապես մնաց Նիկոլ Փաշինյանի վրա …

Մի կարծեք, թե այս ֆենոմենը չեն նկատել ՀՀ-ից դուրս… Ռուսաստանի Դաշնության նախագահը սկզբում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը կարող էր պшտ երազմը ավելի վաղ ու ավելի լավ պայմաններով կանգնեցնել, սակայն չի արել… Պարզվեց այդպես չէր. ՌԴ-ի նախագահն ինքը հետագայում հաստատեց, որ ռուս խաղաղապահների տեղակայման և պшտ երազմի կանգնեցման համաձայնություն տվողը Ադրբեջանն էր, ում «միջազգայնորեն ճանաչված տարածքում» կատարվել է պшտ երազմն ու ով միջազգային իրավունքի տեսանկյունից համաձայնություն պիտի տար իր «տարածքում» այլ երկրի խաղաղապահ ուժերի տեղակայման համար, այսինքն ՀՀ-ն կարող էր միայն համաձայնություն տալ իր ԶՈՒ-ն շրջաններից դուրս բերելու ու պшտ երազմը չշարունակելու մասով…

Այնուհետև հայտարարվեց, թե այդ ավելի վաղ կանգնեցնելու մեջ Շուշիի դրվագն է, եթե ՀՀ-ն ավելի վաղ հայտարարեր, որ համաձայն է թուրքաբնակ Շուշիի հեռանկարին, ու հատուկ ընդգծվեց, թե իբր նախկինում Շուշիի հարցը կարգավորման փաթեթի մեջ երբեք չի եղել։ Արագ պարզ դարձավ, որ 2001թվականի Քիվեսթի տարբերակում Շուշին առանձին ու հատուկ ենթաբաժին է եղել, ու այդտեղ էլ Պուտինի ասածները աշխատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի, ում ժամանակ մշակվել է այդ տարբերակը իր արտառոց դետալներով’ ադրբեջանաբնակ Շուշի, Նախիջեւանի կապ Ադրբեջանի հետ Սյունիքով/Մեղրիով, ու այդ դետալները սողոսկել են 2020 թվականի նոյեմբերի տասի հայտարարության մեջ…

Էլ չասած Շուշիի «անկման» առեղծվածը, ՀՕՊ անջատելը և ընդդիմադիր ռուսամետ գեներալների պատասխանատվության գոտիներում բարձրաձայնվող «դասալքության» փաստերը…. Հիմա հայտարարվեց, թե ռուսական պլանը երբեք չի շրջանցել Արցախի կարգավիճակի հարցը։ Բայց այստեղ էլ փաստերն անողոք են. Վլադիմիր Պուտինն ինքն է հայտարարել, որ Արցախի կարգավիճակը նոր սռատուս-քվոյի պայմաններում պիտի տեղափոխվի ապագա։ Ըստ այդմ’ տգեղ վիճակի մեջ է հայտնվում դա հերքող ռուս դիվանագետը։ Եվ ընդհանրապես, տեսանելի է, որ ռուսական քարոզչական թեզերը, թե ՌԴ-ն չօգնեց Հայաստանին, քանի որ չէր սիրում «սոռոսական» Փաշինյանին, ՌԴ-ն ամեն ինչ արեց, սակայն այ Փաշինյանը վաղ ու ավելի լավ պայմանները չընդունեց, և նման բոլոր թեզերը տш պալվել են, ու դա նկատում են նաև ՌԴ-ում, հասկանալով, որ հայ հասարակությունը անգիր գիտի, թե ում ու ինչի մասին էր այս պшտ երազմն ու ովքեր են դրա շահառուները։ Եւ իմանալով հանդերձ’ ոչ մի հակառուսական ցուցադրություն… Եւ դա արդեն իրենց մտածելու տեղ է տալիս….

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.