Տատիկն արցունքն աչքերին հեռանում էր տանից․ էլ չէր դիմանում, թոռի խոսքերն արդեն համբերության վերջին կաթիլն էին

Հետաքրքիր

https://news398media.com/-ը գրում է․Նինա Տիմոֆեեւնան թանկարժեք մեքենայով գնում էր իր տուն: : Ավելի քան երկու տարի Նինան չէր եղել իր հարազատ երկրում, և հիմա, ինչպես փոքր երեխան, նա նայում էր ծանոթ լանդշաֆտներին և երջանիկ էր, չնայած իրեն համակած տխրությանը: Նինան բնիկ գյուղացի բնակիչ է, ծնվել և մեծացել է այս կողմերում, անմիջապես ամուսնացել է, դուստր ունեցել ՝ Թամարային, բայց շուտ այրիացել է և դստերը մենակ մեծացրել: Թամարան խելացի էր, դպրոցում լավ էր սովորում, այնուհետև ընդունվեց քոլեջ և ամուսնացավ:

Ավարտելուց հետո նա ստացավ հեղինակավոր աշխատանք, ամուսնու հետ ապրում էր քաղաքում: Այնտեղ նա ծնեց Ալյոնային: Բայց ամուսնուց բաժանվեց և վերադարձավ հայրենի գյուղ ՝ մոր մոտ: Որոշ ժամանակ անց դստերը թողեց մոր խնամքին ու գնաց քաղաք: Եվ այլևս չհիշեց դստեր ու մոր մասին: Տատիկը ջանք չէր խնայում թոռան համար: Ալյոնան մեծանում էր իսկական գեղեցկուհի: Երկրպագուներ շատ ուներ և մի օր հանդիպեց իր ապագա ամուսնուն: Ամուսնացավ ու տեղափոխվեց քաղաք: Ամիսներ անց ծնվեց նրա որդին:

Ալյոնան տնային գործերից գլուխ չէր հանում, իսկ ամուսինը պահանջկոտ էր, շարունակ նախատում էր Ալյոնային ապաշնորհ կին լինելու համար: Ալյոնան տատիկին բերեց իր տուն որպեսզի օգնի իրեն, իսկ ինքը ողջ օրը գնում էր ընկերուհիների հետ զվարճանալու: Տատիկն այլևս նախկին եռանդուն կինը չէր, 80-ամյա կինը շուտ էր հոգնում, ոտքերը, մեջքը ցավում էին: Իսկ Ալյոնան նրանից պահանջում էր անել տան բոլոր գործերը. ինչու՞ արդուկն արված չէ, ինչու ափսեները լվացված չեն, ինչու փոքրիկին զբոսանքի չի տանում և այսպես շարունակ:

Ու մի օր Ալյոնան ակնարկեց, որ տատիկը պորտաբույծի պես նստել է ու ոչինչ չի անում, մոռանալով, որ ինքն էր խնդրել նրան տեղափոխվել քաղաք: Նինան հավաքեց իրերն ու խնդրեց Ալյոնայի ամուսնուն իրեն գյուղ տանել: Նա իր ողջ կյանքը նվիրեց դստերը ու թոռանը, միայնակ մեծացրեց նրանց երկուսին էլ և ահա խնդրեմ, օր ծերության դեռ նրանից պահանջում են: Որտե՞ղ էր սսխալվել: Փորձում էր գտնել այդ հարցի պատասխանը: Միգուցե շատ է նվիրվել: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news398media.com/