Տարիներ շարունակ ես միսը եփ ում եմ այսպես, և այն այն քան փափուկ է ստացվում, ասես հալչում է բերանում, ահա թե որն է իմ գաղտնի բաղադրիչը

Խոհանոց

Ինչպե՞ս անել, որպեսզի տավարի կամ խոզի միսը փափկի և էլ ավելի համեղ լինի: Անհրաժեշտ է օգտագործել գաղտնի բաղադրիչը: Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք կարող են փափկեցնել անգամ ամենակոշտ մսի կտորը և այն դարձնել ավելի հյութալի: Սոխ — Ոչ մի մսային ուտեստ առանց սոխի չի մատուցվում: Կարելի է կիսակլոր կտրատել սոխը, աղալ, մանր կտրատել, անգամ քերել և խառնել մսի հետ 1:1 հարաբերությամբ, թողնել մի քանի ժամ:

Մանանեխ — Այս մթերքը մսի համար իդեալական հավելում է: Մանանեխը ոչ միայն շատ լավ փափկեցնում է միսը, այլև հաճելի համ և կծվություն է հաղորդում դրան: Անհրաժեշտ է ուղղակի մսի վրա քսել մանանեխ, թողնել 15-20 րոպե, հետո դնել ջեռոցի մեջ կամ տապակել: Ալկո հոլ — Չոր գի նին (կարմիր կամ սպիտակ), գարե ջուրը, օղ ին օգտագործվում են միս պատրաստելիս: Գի նու մեջ պետք է նախօրոք թաթախել միսը, իսկ օղ ու դեպքում այն ուղղակի լցնել տապակվող մսի վրա: Գարե ջուրն իդեալական տարբերակ է շոգեխաշման համար:

Ալկո հոլը պատրաստման ընթացքում ամբողջությամբ գոլորշանում է: Լիմոնի, նռան և արքայախնձորի հյութ — Բոլոր այս հյութերը հրաշալի փափկեցնում են միսը: Նման մարինադ օգտագործելիս չի կարելի շատ պահել միսը դրա մեջ, քանի որ այն կարող է վերածվել ռեզինի: Թթու — Կաղամբի կամ վարունգի թթուն շատ լավ տարբերակ է: Այն հրաշալի համ է հաղորդում մսին, և աղ ավելացնելու կարիք այլևս չի լինում: Հանք ային ջուր — Սա փորձառու խոհարարների կողմից շատ օգտագործվող հնարք է միսը փափկեցնելու համար:

Օսլա (կրախմալ) — Փորձեք թաթախել կոշտ միսը կարտոֆիլի օսլայով բացված ջրում: Արդյունքն իսկապես կապշեցնի: Հյութալի և խրթխրթան մսի կտորները երաշխավորված են: Կեֆիր — Խառնել կեֆիրը տարբեր սիրելի համային հավելումների հետ և թողնել միսը դրա մեջ մի քանի ժամ: Սոյայի սոուս — 1-1,5 ժամ սոյայի սոուսի մեջ մարինացված միսը կփափկի, կմգվի և հաճելի համ կստանա: Մեր օրերում այս մեթոդը լայն տարածում ունի: Պետք է հստակ իմանալ, որ ոչ մի դեպքում չի կարելի նախօրոք աղ ավելացնել մսին: Աղը դուրս է բերում մսի մեջ պարունակվող հյութերը նախքան եփելը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *