Տեսեք սա այն տղան է, ով շատ արագ կողմնորոշվեց և փրկեց պատուհանից ցած ընկնող երեխային․․ նա ընդամենը 11 տարեկան է:

Հետաքրքիր

news94daily-ն գրում է․Նա ընդամենը հինգերորդ դասարանի աշակերտ է, բայց իր հասակակաիցներից տարբերվում է նրանով, որ արդեն հասցրել է կյանք փրկել: Մեկ տարեկան երեխան պատուհանից ցած ընկավ, բայց բարեբախտաբար Յարոսլավը ճիշտ պահին ճիշտ տեղում էր: Իր ծննդավայրում նրան հերոս են անվանում:

Տղան հիշում է, որ ինքը բակում սպասում էր ընկերջը և արդեն ուզում էր տուն բարձրանալ, երբ հանկարծ նկատեց վերևի հարկում լուսամուտի գոգին նստած երեխային:
Ինչ-որ տեղ վազելը, կամ ինչ-որ մեկին զանգահարելը, կամ գոռալը կարող էր վախեցնել երեխային: Եվ հանկարծ երեխան ցած ընկավ: Յարոսլավը հույս ուներ, որ ծնողները կնկատեն երեխային և նրան կհեռացնեն պատուհանի գոգից:

Բայց… Երբ աղջիկն ընկավ, հերոսը պատրաստ էր: Երեխան ընկավ նրա գիրկը ՝ Յարոսլավին տապալելով գետնին: Տղան վնասեց ծնկները, բայց այսպիսով նա մեղմացրեց հարվածը, և երեխան ողջ մնաց: Նրան կարելի է համարել ամենաերիտասարդ փրկարարներից մեկը, բայց տղան չի ցանկանում ծառայել Արտակարգ իրավիճակների նախարարությունում կամ ոստիկանությունում, նախընտրում է համակարգիչ ունենալ և ծրագրավորող դառնալ: Նա ասում է, որ ծրագրավորողներն ավելի շատ հնարավորություններ ունեն բարելավել մարդկանց կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց news94daily