Տեր Աստված ամենակարող, մարդասեր, օգնիր աշխարհին և մարդկությանը․ Ամեն

Հետաքրքիր

Բարի լույս և բարի օր, Աստված օրհնի, պահիր և պահպանիր մեզանից յուրաքանչյուրին, Տեր Աստված ամենակարող, մարդասեր, օգնիր աշխարհին և մարդկությանը, ավելի շատ լույս հաղորդիր մարդկանց: Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորվում ես երկնքում և երկրի վրա: Մաքրիր մեր հոգիներն ու մարմինները, քավելով մեր մեղքերը և փրկիր մեզ բոլոր տեսակի չար գործերից, Օգնիր ինձ, Տեր, մեղմել ձայնս, երբ խոսում եմ. գտնել լռությունը, իմ մեջ և ինձնից դուրս. օգնիր լսել շշուկով ասված խոսքերը. զգալ հազիվ բացված ծաղկի բույրը. զանազանել բարին չարից. բարի խոսքեր ասելու, մի՛շտ. օգնիր օրհնելու, չարախոսելու ու անիծելու փոխարեն.

Maléna - Cheri Cheri Lad


խորապես հասկանալ մարդկանց սրտերում թաքնված երազներն ու փափաքները. ծնկի գալու Սուրբ Մարմնիդ առաջ. լինելու մի մարդ, որի ձեռքերը կոպտացել են աշխատանքից, բայց որի սիրտը փափկել է սիրուց.

օգնիր տեսնել և միշտ ընդունել սխալներս. կյանքիցս իսպառ ջնջել հպարտությունն ու գոռոզությունը.
ամեն օր կրել իմ խաչը.

ճանաչել Քեզ յուրաքանչյուր մարդու դեմքում. սիրել բոլորին հավիտենական և միշտ նոր սիրով.
հասկանալ և ընդունել, որ զավակներս ինձ պատկանող ապրանք չեն. ամենուր լինել Քո բերկրանքի արտահայտությունը. օգնիր ինձ, Տեր, միշտ ճանաչելու Քո ձայնը։
Ամեն։

Добавить комментарий