Տեր, Դու եղիր նրա առաջնորդը և կյանքի լավ ընկեր տուր նրան, չ ար աչքերը նրանից հեռու տար, չա ր ձեռքերը նրանից հեռու պահիր, Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր երեխաներին

Այլ լուրեր

Տեր Աստված մեր, Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր երեխաներին, Որ անարատ մնալով Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքիդ: Ուղղիր նրանց քայլերը, Քո լուսավոր պատվիրաններիդ մեջ պահելով նրանց, Եվ իրենց ողջ կյանքի ընթացքում պահիր խաղաղ ու առանց մեղքի՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով.

Մայրական աղոթքը հզոր ուժ ունի և մեծ նշանակություն, մայրական օրհնանքը մեծ վահան է, որը չեն կարող ճեղքել չար ուժերը: Դստեր համար մայրական աղոթքը օգնում է ամենաբարդ ժամանակ։

Մոր համար իր զավակը միշտ էլ մնում է փոքր երեխա, որը հոգածության ու խնամքի կարիք ունի, որ տարիքում էլ նա լինի: «Տեր, ես աղոթում եմ ոչ ինձ համար, ես աղոթում եմ իմ դստեր համար: Խնդրում եմ, լսիր ինձ, մեղավորիս: Լսիր իմ մայրական աղոթքը իմ սիրելի դստեր համար, թող քո օրհնանքը միշտ իմ դստեր հետ լինի, նրանից երես չդարձնես:

Խնդրում եմ նրան հոգեկան հանգստություն տուր, հաջողություն տուր կյանքում և միտքը միշտ պարզ պահիր, հեռու պահիր նրան բոլոր չա րիքներից, չ ար աչքերը նրանից հեռու տար, չա ր ձեռքերը նրանից հեռու պահիր, դու եղիր նրա առաջնորդը և կյանքի լավ ընկեր տուր նրան, թող նրա կյանքը հոսի հարթ, ինչպես գետն իր հունով է գնում, առանց չար ոու մութ ուժերի, նրան պարգևիր մայրական բերկրանքը, նրա կյանքը լուսավորիր քո սուրբ լույսով, նրանից հեռու տար բոլոր հիվանդությունները:

Պահիր ու պահպանիր նրան: Շնորհակալ եմ Տեր: Ամեն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.