Տղամարդը Գտավ Մի Հին Դրամապանակ ՝ Գրությամբ, Բայց Նա Չէր Էլ Կարող Պատկերացնել, Թե Ինչի Կհանգեցներ Դա

Հետաքրքիր Տեսանյութեր

Մի քանի տարի առաջ, ցրտաշունչ օրերից մեկում, ես պատահաբար տեսա մի դրամապանակ, որն ընկած էր ճանապարհի վրա, փաստաթղթեր չկային, ընդամենը 3 դոլար և մի նամակ, որը կարծես մի քանի անգամ վերընթերցված լիներ: Ես բացեցի նամակը և տեսա, որ այն գրված է 1944 թ.-ին, ավելի քան 70 տարի առաջ և շատ ուշադիր կարդացի այն: Սիրելի Մայքլ, իմ մայրիկը թույլ չի տալիս, որ մենք հանդիպենք, ներիր ինձ: Ես քեզ սիրում եմ և միշտ կսիրեմ քեզ: Ես որոշեցի գտնել հասցեատիրոջը, անկախ նրանից՝ կհաջողվի ինձ դա անել թե ոչ, քանի որ բացի անունից, ես ոչինչ չգիտեի:

Ես դիմեցի հեռախոսակայանի օպերատորին, որպեսզի փորձեմ ծրարի վրա նշված հեռախոսահամարը պատկանում է ինչ որ մեկին թե ոչ, սակայն օպերատորը հրաժարվեց օգնել, քանի որ իրավունք չուներ այդպիսի տեղեկատվություն հրապարակել, բայց երբ ես պատմեցի արտառոց նամակի մասին, նա առաջարկեց ինքնուրույն կապվել բաժանորդի հետ, եթե նա համաձայնի խոսել ինձ հետ, նա կմիացնի, ես մի րոպե սպասեցի, որը կարծես հավերժություն լիներ, և վերջապես ես լսեցի մի կնոջ ձայն և հարցրեցի, թե նա ճանաչում է ինչ-որ Աննայի: Կինը պատասխանեց, որ 30 տարի առաջ գնել են կնոջ տունը, բայց արդեն մի քանի տարի է, ինչ կինն ապրում է ծերանոցում:

Նա ասաց, որ կարող է տրամադրել հեռախոսահամարներ և հասցեներ, գուցե այնտեղ կարող են ինձ օգնել: Ես շնորհակալություն հայտնեցի բարի կնոջը և անմիջապես հավաքեցի ծերանոցի հեռախոսահամարին, և իմացա, որ Աննայի մայրը, ցավոք, արդեն մահացել էր, բայց Աննան ողջ է մեկ այլ ծերանոցում: Ես շուտով արդեն տեղում էի, տնօրենի հետ մենք բարձրացանք երրորդ հարկ և մտանք հանգստյան սենյակ, որտեղ ես վերջապես տեսա Աննային, նա պարզվեց, որ շատ բարի տիկին է ՝ ջերմ ժպիտով և բարի աչքերով, ես նրան պատմեցի գտածոյի մասին և ցույց տվեցի նամակը, երբ տեսավ դա, նա հայացքը հեռացրեց, խորը շունչ քաշեց և ասաց . ես շատ սիրեցի նրան, նրա անունը Մայքլ Գոլդշտեյն էր, բայց ես ընդամենը տասնվեց տարեկան էի, նա դերասան է, եթե գտնեք, ասեք, որ ես փոխանցում եմ, որ դեռ սիրում եմ իրեն և չեմ ամուսնացել, ինձ համար ոչ ոք չէր կարող նմանվել նրան:

Ես հրաժեշտ տվեցի տիկնոջև և իջա առաջին հարկ, գրպանիցս մեխանիկորեն հանեցի կաշվե շագանակագույն դրամապանակը, որը գտել էի.. և հանկարծ մեկը գոռաց. ես գիտեմ, թե ով է դրամապանակի տերը: Դա Մայքլ Գոլդշտեյնինն է, նա ապրում է կողքի շենքում: Ես վազեցի տնօրենի մոտ և միասին մենք գնացինք կողքի շենք և հարցրեցինք բուժքրոջը, թե որտեղ է հիմա Մայքլ Գոլդշտեյնը: Նա տարավ մեզ իր մոտ: Ես նրան ասացի, որ շատ ցավում եմ, որ ստիպված էի կարդալ այդ նամակը: Ծերունու դեմքից ժպիտն անհետացավ, նա ասաց.

Տարեց պարոնն ասաց, Դուք գիտեք, թե որտեղ է նա, խնդրում եմ եթե գիտեք՝ ասացեք, ես ուզում եմ տեսնել նրան: Երբ ես ստացել եմ այս նամակը՝ իմ կյանքն ավարտվել է և երբեք չեմ ամուսնացել, ես մինչև հիմա իրեն եմ սիրում: Մենք նրան տարանք տիկնոջ մոտ.. Նրանք միանգամից գրկախառնվեցին.. մենք նրանց մենակ թողեցինք և դուրս եկանք միջանցք և ես փիլիսոփայորեն ասացի, որ լինելու բանը լինում է, նշանակություն չունի, թե երբ: Երեք շաբաթ անց ես հարսանիքի հրավեր ստացա: Այդ հարսանիքը իսկական տոն էր դարձել ծերանոցի բոլոր բնակիչների և անձնակազմի համար: Իրենց ամբողջ կյանքում նրանք սիրում էին միմյանց և 70 տարի անց իրականացան իրենց երազանքները, ինչը կարող էր ավելի հիանալի լինել: