Տղամարդը 25 տոննա սոխ գնեց, շոկի մեջ կընկնեք, եթե իմանաք ինչու

Հետաքրքիր

Ցանկացած մարդ իրեն ապահով է զգում իր տանը՝ ընտանիքի գրկում։ Ոչ ոք և ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին։ Այս պատմությունը դրա վառ ապացույցն է։ Այս պատմության հերոսը Մուրտի  Պանդեյն է։ Նա բնակվում է Հնդկաստանում։ Հայրենի քաղաքում չկարողանալով աշխատանք գտնել և հոգալ ընտանիքի կարիքները, նա  մեկնեց  արտագնա աշխատանքի՝ Մումբայ։ Նրա հայրենի քաղաքը, որտեղ գտնվում է իր ընտանիքը, Մումբայից գտնվում էր 1500 կմ հեռավորության վրա։

Սակայն կորոնավիրուսը թափանցեց  ինչպես շատ այլ երկրներ, այնպես էլ Հնդկաստան և երկրում հայտարարվեց կարանտին։ Երբ Հնդկաստանում հայտարարեցին կարանտին, Մուրտին որոշեց այդ դժվարին շրջանը անցկացնել ընտանիքի հետ։ Սակայն պարզվեց, որ տեղաշարժը քաղաքից-քաղաք արգելված է։ Բայց Մուրտին հեշտ հանձնվողներից չէ։ Նա որոշեց շրջանցել օրենքը և ահա թե ինչ արեց:

Բեռնափոխադրումները արգելված չէին։ Նա տեղի շուկայից գնեց 28 տոննա սոխ և վարձակալությամբ վերցրեց բեռնատար մեքենա։ Ողջ մթերքը բարձեց մեքենան և ուղևորվեց դեպի հայրենի քաղաք։  Մուրտին ստիպված էր նաև կորոնավիրուսի թեստ հանձնել։ Սակայն տեղ հասնելուն պես նրան մեկուսացրին։ Նա անհամբերությամբ էր սպասում մեկոսացման ժամկետի ավարտին, քանի որ ցանկանում էր մեկ ժամ շուտ տեսնել ընտանիքի անդամներին։

Սա սովորական մի պատմություն է, որը  թվում է ոչինչով առանձնահատուկ չէ։ Սակայն  այն մեծ  խորհուրդ ունի․ Ընտանիքն ամենից կարևոր է։