Այնպես ուզում եմ, որ մարդիկ չմոռանան բարիք գործել, եթե ոչ մի ամբողջ սխրանք, ապա գոնե մի փոքրիկ բարի ու անշահախնդիր արարք: Բարի ու լավ բան անելը այնքան էլ դժվար չէ, միայն պետք է ցանկանալ:
Այդ օրը, Իգոր Վենանցիո անունով մի բրազիլացի զբոսնում էր այգում, հանկարծ նա տեսավ, որ արահետի մեջտեղում երեխաների բազմություն է հավաքվել, նրանք շատ ոգևորված ինչ-որ բանի էին նայում: Պարզվեց, որ գետնին ընկած էր մի փոքրիկ անպաշտպան կենդանի:
Այս կենդանիները տարածքի սովորական բնակիչներ են, և Իգորը նրանց մեկ անգամ չէ, որ տեսել էր: Նրանք վտանգավոր չեն, բայց ինչպես ցանկացած կենդանի, նրանք նույնպես չեն վստահում մարդկանց: Այս կենդանիները նախընտրում են ծառերը, և եթե նրանք հայտնվում են գետնին, ապա նրանց մեծ վտանգ է սպառնում:
Ծառի վրա Իգորը տեսավ այդ կենդանում մայրիկին, որը աղերսող հայացքով ասես խնդրում էր իրեն հանձնել իր փոքրիկին և անհանգիստ շարժումներ էր անում: Նա պատվիրեց երեխաներին հեռանալ ՝ ձագի շուրջ տեղ բացելու համար, բայց մայրը չէր համարձակվում իջնել նրա մոտ:
Ցանկացած պատահական մեքենա, գի շատիչ թռչուն կամ սովորական կատու կարող էին վտ անգավոր լինել նրա համար: Իգորը վերցրեց փոքրիկին և հանձենց մորը: