Տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչից.. նապոլեոնից համեղ է ստացվում. անպայման փորձեք

Խոհանոց

Այս տորթը Նապոլեոնի լավագույն տարբերակն է: Անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ և կես ժամ ժամանակ: Արդյունքում կունենաք նուրբ, փափուկ, օդային աղանդեր: Այսպիսի տորթը դուր կգա բոլոր քաղցրակերներին: Անպայման փորձեք պատրաստել: Անհրաժեշտ բաղադրիչներ. առանց խմորիչի շերտավոր խմոր՝ 450գ

Կրեմի համար.

սերուցք 30%՝ 400մլ
խտացրած կաթ՝ 0,5 տուփ
ցանկության դեպքում կարելի է նաև վանիլին ավելացնել

Պատրաստման եղանակ. Խմորը հալեցնել, ուղղանկյունաձև գրտնակել և կտրատել երկար գծերի՝ մոտ 1-1,5 սմ լայնությամբ: Թխել 220 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 12-15 րոպե, մինչ կարմրելը:
Կրեմի համար հարել սերուցքը, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը: Ափսեի մեջ մի քիչ կրեմ քսել: Առաջին շերտով դնել սառած ձողիները, հետո կրեմ քսել: Եվ այդպես շարունակ: 3 ճ.գ. կրեմ և 2-3 հատ ձողիկ թողնել զարդարելու համար: Տորթը 12 ժամով թողնել սառնարանում:

Մատուցելուց առաջ տորթին քսել կրեմը և փշուր լցնել: Բարի ախորժակ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.