Տրանսպորտի մեջ նտած սպասում էինք, թե երբ է շարժվելու, երբ մի երիտասարդ դիմացի նստարանին կապոց դրեց ու արագ հեռացավ․ րոպեներ անց բոլորը իրար հերթ չտալով փախչում էին գազելից

Հետաքրքիր

Պիտի գնայի կողքի քաղաք՝ ընկերուհուս տուն:Կայա րանում առա ջին կանգա ռից նստեցի երթուղային, ինչպես հասկացա,վարորդը սպասում էր,որ բոլոր նստարանները զբաղեցնեն և միայն այդ ժամանակ շարժվի: Հանկարծ մի երիտասարդ մոտեցավ,դիմացի նստարանին դրեց իր սև տոպրակը և վազելով գնաց մի կողմ՝ ընթացքում գո-ռալով.

-Վարպետ ջան, հեսա կգամ, չգնաս: Երկու րոպե լուռ էր, սակայն հետևի նստա րանին միջին տարիքի մի կին գոռաց. -Իսկ եթե նա ական է դրել և հիմա էլ փախավ: Ընկերուհի, նայեք, թե ինչ կա մեջը: Ես էլ զարմ ացած հար ցրեցի, թե ինչու՞ ես պայ թեմ առաջինը, եթե իսկա պես ա կան կա: Այդ կինը չծո ւլացավ, մոտե ցավ, ձեռքը ձգեց դեպի դիմացի նստարանը և կլորա ցած աչքերով նայեց ուղևորներին և վարորդին. -Հաստատ ա կան է, պինդ է և ծանր…փախնենք, փրկվենք…-և առաջինը դուրս թռավ երթո ւղայինից:

Թե ինչ սկսվեց այդ պահին, անհնար է նկարագրել: Իսկական քաոս էր: Մարդիկ իրար հերթ չտալով փորձում էին իջնել, բրդբրդում էին միմյանց, գոռում…30 վարկյան անց երթուղայինում մարդ չմնաց:Վարորդն էլ արդեն պատրաստվում էր ոստիկանություն զանգել, երբ տեսանք, որ հեռվից վազելով գալիս է «ահա բեկիչ» երիտասարդը, իսկ ձեռքում էլ… շաուրմա էր բռնած: Զարմացած նայեց մեզ, իսկ հետո էլ ամաչելով ժպտաց. —Բոլորդ ինձ էիք սպասու՞մ… շնորհակալ եմ: Վարպետ, շու՞տ ես շարժվելու: