Ցա վալի լուր ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանից

Այլ լուրեր

80 տարեկան հասակում մա հացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ԿԳՄՍ նախարարության լրատվական վարչությունից։ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942 թվականին Թբիլիսում, 1946-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թվականներին, որպես դերասան և ռեժիսոր, աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիրան։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում․ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։ 1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 2003 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի,

2017 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի և այլ պարգևների։ Հիշեցնենք՝ ՀՀ ժողովրդական արտիստ, սիրելի դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ «Հայկական ժամանակ»-ը հարցազրույց էր արել այս տարվա մարտին: Արտիստը մեզ հետ զրույցում ցավով նշել էր՝ կարծում է՝ վերջին շրջանում կինոարվեստի վրա ամպամածություն է իջել, նույնը թատերական կյանքում է, ըստ նրա՝ տպավորություն է, թե այն տեղում դոփում է, նոր շունչ չկա: