Ցա վոք, այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագ երիների հարցը.. չհաջողվեց նաև.. Փաշինյանի հայտարարությունը

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար: Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է Մոսկվայում կայացած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

«Ցավոք, այդ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ: Մեզ հաջողվեց ապահովել հրադադար, սակայն դեռ մնում են հարցեր, որոնք կարգավորված չեն: Դրանցից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, ինչը ամենազգայուն ու ցավոտ հարցն է:

Այն հումանիտար հարց է, և մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ կոնկրետ մեր համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Ես հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.