Փաշինյանը հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»

Քաղաքականություն

Փաշինյանը հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»: «ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նախօրեին հարցազրույցում հաստատեց, որ իր պաշտոնավարության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինքը հրաժարվել է կատարել վարչապետի հանձնարարականները:

Ըստ մեր հավաստի աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը այդպիսի մի հրահանգ տվել է գնդապետ Համբարձումյանին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի վերաբերյալ, որը Համբարձումյանը չի կատարել:

Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը բառացի հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»:

Համբարձումյանը վարչապետին ասել է, որ չի կարող հրահանգ տալ հոգևորականի վրա ձեռք բարձրացնել, որից հետո առաջարկել է դիմում գրել, դուրս գալ, որը բավարարվել է։

Հիշեցնենք, որ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը բազմիցս սուր քննադատական խոսքով էր հանդես գալիս իր կոչերում և հարցազրույցներում։

Նյութի աղբյուր՝ past.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.