Փափուկ կեքսեր՝ առանց ձվի և կարագի, որոնք պատրաստվում են ընդամենը 30 րոպեում․ Հրաշալի դեսերտ՝ թեյի հետ

Խոհանոց Տեսանյութեր

Այս կեքսերը պատրաստվում են շատ հեշտությամբ։ Այն պատրաստելու համար անգամ ձու հարկավոր չէ։ Պատրաստեք ու վայելելք սուրճի կամ թեյի հետ միասին , համից կշտանալ չի լինում։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 2 բաժակ ալյուր,
  • 1 բաժակ ցանկացած մրգի հյութ,
  • 1 բաժակ շաքար,
  • 6 ճաշի գդալ բուսական յուղ,
  • մեկ պտղունց աղ,
  • ⅓ թեյի գդալ սոդա,
  • ըստ ճաշակի չորամիրգ և ընկույզ։

Պատրաստման եղանակը․

Առանձին խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները և հեղուկները միմյանց հետ։ Աստիճանաբար հունցում ենք խմորը՝ լցնելով չոր բաղադրիչները հեղուկների մեջ։ Լցնում ենք ստացվածը ձևամաններիի մեջ։ Թխում ենք 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։ Բարի ախորժակ։ Ավելի մանրամասն դիտեք, ստորև տեսանյութում՝