Փորձե՞լ եք այս ոսպով կոտլետները, պատրաստվում են հեշտ և արագ, մսով կոտլետից համեղ է ստացվում, փորձեք, չեք փոշմանի

Խոհանոց

Ոսպով կոտլետը դարձել է ընտանիքիս սիրելի ուտեստը։  Վստահաբար կարող եմ ասել, որ մսով կոտլետից համեղ է ստացվում։ Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ իմ սիրելի ոսպով կոտլետը. ես չէի էլ պատկերացնում, որ կարող է այսքան համեղ լինել. հիմա սա ավելի հաճախ եմ պատրաստում, քան մսով կոտլետը:Ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները, ձուն, այլ հատիկավորներ:

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 1 բաժակ կանաչ ոսպ,1 հատ մեծ չափի գազար,յուղ տապակելու համար,աղ և պղպեղ,ըստ ճաշակի,կարմիր պղպեղ, քարի,չորացրած նեխուր ըստ ճաշակի,ոսպը թրջել ողջ գիշեր: Գազարը անցակցնել խոշոր քերիչով:Ոսպը քամել և լցնել գազարի վրա:


Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով:Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել և տապակել երկու կողմից:

Ոսպով կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.