Փոքր դրվագ Արցախից.. Հոկտեմբերի ութն էր, երբ միացավ օդային տա գնապի ազդանշանը.. Քսան րոպեից Գեներալի մոտից դուրս եկավ Սերյան Օհանյանը ու

Քաղաքականություն

Փոքր դրվագ Արցախից. Հոկտեմբերի ութն էր։ Ստեփանակերտում հատուկ հանձնարարականով գնացի Արցախցի մի գեներալի հետ հանդիպման։ Գեներալին զեկուցեցին իմ անուն ազգանունը, Գեներալը դուրս եկավ , բարևեցինք ասաց որ իրեն տեղեկացրել են հանդիպման բովանդակության մասին.. Քսան րոպեից Գեներալի մոտից դուրս եկավ Սերյան Օհանյանը. Միջանցքում դեռ առաջին արցայախյանի ազատամարտիկներից մեկն էր արցունքոտ աչքերով երեք ընկերների հետ։ Ջեբրայիլի մարտերում զո հվել էր եղբայրը:

Մեկ ժամից միացավ օդային տա գնապի ազդանշանը։ Արմենիա հյուրանոցը ամենամոտն էր , մտա ու նախասրահում տեսա Շմայսին և իր ընկերներին , տաքուկ թիկնած բազմոցներին, ովքեր
հաջորդ մի քանի օրերում եվս նույն տեղում էին.. Ես դեռ հոկտեմբերի հինգից տեսել էի կամավորականների անկազմակերպ ընդունելություն , Սոֆիա հյուրանոցի առաջին և նկուղային հարկում , ութսունից ավելի կամավորականներ , որոնք հինգ օրից ավել մատնված էին անուշադրության:

Հիմա խոսքս Շմայսին և Արայիկ Հարությունյանի հերոսացրած հերոս Սերյան Օհանյանին , բա ինչո՞ւ դեռ հոկտեմբերի սկզբին ,չէիք ահազանգում ՀՀ վարչապետին, կամ Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին , որ կամավորականներին դեռ հավաքատեղիներում են վախ ու անվստահություն ներշնչում վաթսունամյա (հերոսափոր )հսկիչները… Կարծում եմ Ստեփանակերտում կարող էինք լավ ցույց կազմակերպել, նկուղներից ու թաքստոցներից կմիանային հազարավոր մարդիկ։ Օրակարգը Ձե՛ր թող լիներ, Նիկոլ հեռացի՛ր թե չէ կպարտվենք։ Կարծում եմ Նիկոլը կխնդրեր Հաղթել ու կխոստանար հեռանալ…

Ինձ հաճախ են ասում ,որ ես կողմնակալ պաշտպանում եմ Նիկոլի Անձը ։ Բայց ես ինչպե՞ս չպաշտպանեմ այն անձին ում վստահել էր Համայն Հայությունը ու անկախ նրա անփորձության թերություններին նա պարտավոր է բոլորիս հույսերի հաշվետվությունը տա, մեկ առ մեկ, ու եթե պարտության ծանրածողը թողել ենք միայն նրա վզին ,ուրեմն մենք չենք ուզում թերացումների համար արդար հաշվետվություն:

Վերջացնեմ խոսքս Ռուբեն Վարդանյանի հետհեղափոխական խոսքերով ( պետք է օգնել Նիկոլ Փաշինյանին , նրա տապալումը կլինի մեր բոլորի տապալումը )։ Այո Հարգելի’ Ռուբեն, սակայն մի փոքր տարբերությամբ , տապալվեցինք ու պարտվեցինք բոլորս , որ տապալենք Նիկոլի՞ն։ Ոչնչով չի փոխվի’ իմ խղճի կշեռքը , Հայեցի միտքն ու իմ մասնագիտական վերլուծական մեթոդաբանությունը: Հաստատ վստահ ե’մ որ ամոթ մե’զ յուրաքանչյուրիս , որ քաղաքական հաշվարկների շահը վեր գնահատեցինք , քա’ն դառնալ ազգ բանակ ,ջարդե’լ թ շնամուն ու արժանի լինել ՄԵ՛Ր նահատակներին…

Մե’նք , երկրային ագահներս այդպես էլ չհասկացանք ու արհամարեցինք Լևոն Հայրապետյանի և Շառլ Ազնավուրի հայի տեսակը։

Գրիգոր Կետցյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.