Փրկված զինծառայողներից Արմանի ծնողները խուլ ու համր են․․ Նկարներն ուղարկեցի․․ Մատաղ են անում․

Քաղաքականություն

Փրկված զինծառայողներից Արմանի ծնողները խուլ ու համր են․․․Նկարներն ուղարկեցի․․․Մատաղ են անում․․․Փրկված զինծառայողներից Արմանն է առաջին նկարում: Մյուս նկարում Արմանի հայրը, որ Երևանում մեր հարևանն է: Արմանի ծնողները խուլ ու համր են, Արմանի նկարներն ուղարկեցի, հասցրին Երևան իրենց տուն: Մատաղ են անում՝ հրաշքի համար:

Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանի տեղեկություններով` բացի 62 շիրակցի կամավորներից, Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։ Խծաբերդից գերեվարված 62 զինծառայողները մոտ ապագայում կվերադառնան Հայաստան։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն իր գործընկեր, պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ նոր է վերադարձել Արցախից։

Բաղդասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում հաստատվել է, որ անհետ կորած համարվող շիրակցի կամավորականներն իրականում գերեվարվել են, ողջ են ու առաջիկայում կվերադարձվեն Հայաստան։ Պատգամավորները խնդրեցին լրագրողներին կոնկրետ ժամկետներ չհարցնել` փոխանակման գործընթացին չվնասելու համար։

Հովսեփյանը նաև հայտնեց, որ բացի 62 շիրակցիներից, Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։«Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք արդեն 62 գերիներին, ու նաև կա խոսք, որ այն մյուս գերիները, որոնք արդեն վաղուց են գտնվում այնտեղ, նույնպես կվերադառնան ՀՀ»,– ասաց նա։Նազելի Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ գերիների վերադարձման գործընթացը թափանցիկ է, որևէ բան չի թաքցվում ու չի թաքցվելու նրանց ծնողներից։ Նրա խոսքով` ծնողներն իրենց միջնորդությամբ ևս հանդիպել են գեներալ Մուրադովի հետ, քանի որ նրանք ցանկանում էին անձամբ տեղեկություններ ստանալ իրենց որդիների մասին։

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.