Փքուն խմորի բաղադրատոմս, կոչվում է «10-րոպե»․․․ ստացվում է շատ փափուկ, իսկ դրանից պատրաստվածը երկար ժամանակ մնում է թարմ

Խոհանոց

Այսպիսի խմորը պատրաստվում է առնվազն 10 րոպեում։ Այն պետք չէ երկար հունցել, սպասել, որ բարձրանա, իսկ խմորից պատրաստվածը երկար ժամանակ մնում է թարմ և փափուկ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․ 700գ ալյուր 3ճ․գ․ շաքարավազ 80գ կարագ 0,5թ․գ․ աղ 4ճ․գ․ բուսայուղ 350մլ ջուր 33գ խմորիչ

Անցնում ենք խմորի պատրաստմանը․

Նախքան խմորը պատրաստելը, հանել խմորիչը սառնարանից։ Այն պիտի լինի սենյակային ջերմաստիճանի։

Երբ խմորիչը գոլանա, միացնել ջեռոցը 180 ջերմաստիճանի ներքո։

Կարագը հալացնել ջրի մեջ։ Երբ այն սառի մինչ սենյակային ջերմաստիճանի, ավելացնել խմորիչը, աղը, շաքարավազը, բուսայուղը և խառնել։

Զանգվածը տեղափոխել ավելի մեծ տարայի մեջ, մաղելով լցնել ալյուրը և խմոր հունցել։ Ստացվում է փափուկ և ձիգ։

Պետք չէ սպասել, որ խմորը բարձրանա։ Սկսեք պատրաստել նույն պահին։ Այս խմորից թխվածքները սկզբում թխեք 10 րոպե՝ ջեռոցի դռնակը կիսաբաց թողնելով, իսկ հետո ևս 30 րոպե՝ փակելով դռնակը։