Քույրերը ծննդատանը փոխանակեցին երեխաներին, սակայն սուտը բացահայտվեց 4 տարի անց․․․ վախեցնող և զարմանալի, բայց իրական պատմություն․․․

Այլ լուրեր Հետաքրքիր

Ես ու քույրս՝ Եվան, միշտ շատ մտերիմ էինք։ Միասին սովորում էինք, զբոսնում, նույնիսկ ծանոթացանք երկու ընկերների հետ, ովքեր հետագայում դարձան մեր ամուսինները։ Ինչը այնքան էլ զարմանալի չէ, երկուսս էլ գրեթե միաժամանակ ամուսնացանք և հղիացանաք։ Ընդ որում երկուսս էլ որոշեցինք նախօրոք չիմանալ երեխայի սեռը։ Բայց մենք երազում էինք տղա ունենալու մասին, իսկ քույրս ու ամուսինը՝ աղջիկ։

Մեր ամուսինները միասին աշխատում էին նույն ընկերությունում և հաճախ էին միասին գնում գործուղման։ Հենց հերթական գործուղման ժամանակ էլ սկսվեց մեր ծննդաբերությունը։ Մի քանի ժամ տարբերությամբ երկուսս էլ ունեցանք մեր փոքրիկներին, սակայն ես աղջիկ լույս աշխարհ բերեցի, իսկ քույրս՝ տղա։

Մի քանի ժամից իմ պալատ եկավ քույրս և առաջարկեց փոխանակել երեխաներին։ Նա ասում էր, որ տարբերություն չկա, միևնույնն է մենք միշտ իրար հետ մտերիմ կլինենք, երեխաները մեր աչքի առաջ կմեծանան․․․ Ես մտածեցի ամբողջ գիշեր, իսկ առավոտյան տվեցի համաձայնությունս։

Երբ վերադարձան նորաթուխ հայրիկները, մենք ամբողջ ընտանիքով նշեցինք, մեծ խնջույք արեցինք, բոլորն ուրախանում էին, տոնում, միայն թե ես մեծ թախիծով էի նայում դստերս, ում իմ աչքի առաջ տարան իմ տնից․․․

4 տարի անց մեծ դժբախտություն եղավ․․․ ող բերգական ավտ ով թարի հետևանքով կյանքից հեռացավ քույրս․․․ Դա ինձ համար չափազանց մեծ հ րված էր․․․

Երկար ժամանակ պահանջվեց, որ ուշքի գամ, սկսեմ նորից ապրել, իսկ ահա քրոջս ամուսինը երկար չսգաց։ Մի քանի ամիս անց նա ամուսնացավ։ Կինը հաճելի աղջիկ էր, դստերը՝ Անիին, լավ էր վերաբերվում։ Բայց մի տարի անց ծնվեց նրանց համատեղ երեխան, և ես սկսեցի նկատել, որ Անին մղվել է երկրորդ պլան և նրան քիչ են ուշադրություն դարձնում։

Եվ մի քանի ամիս լռելուց հետո, էլ չդիմացա։ Սիրտս կանգնում  էր գնում, երբ տեսնում էի, որ իմ հարազատ աղջիկն այդ ընտանիքում ավելորդ է։ Բացահայտեցի մեր գաղտնիքը․ այժմ սկեսուրս և սկեսրայրս ինձ հետ չեն շփվում, քրոջս ամուսինը շո կի մեջ է, իսկ իմ ամուսինը դիմել է հոգեբույժի օգնության։ Ահա թե որքան թանկ նստեց ինձ վրա մի սխալը․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.