Քույրերը նույն օրը երկվորյակներ են լույս աշխարհ բերել, բայց չորս երեխաներն էլ պատկանում են նույն մորը.. ահա, թե ինչպես

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Քույրերը նույն օրը երկվորյակներ են լույս աշխարհ բերել, բայց չորս երեխաները պատկանում են նույն մորը.. Էնին և Ջոբի Ջոնսթոնները ծնողներ դարձան մի քանի տարվա անհաջող փորձերից հետո:

34-ամյա Էնի Ջոնսթոնը և նրա ամուսին Ջոբին երազում էին երեխա ունենալու մասին, սակայն նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ Այն բանից հետո, երբ բժիշկները ամուսիններին ասացին, որ նրանք երբևէ չեն կարողանա երեխաներ ունենալ, քույրերը եզակի որոշում կայացրին։ Քրիսին պարզեց, որ կկարողանա հանդես գալ որպես փոխնակ մայր և այդ տարբերակն առաջարկեց Էնին և Ջոբին, ինչը նրանք սիրով ընդունեցին։

Մի քանի շաբաթ անց Քրիսին հղիացավ երկվորյակներով: Շուտով մեծ անակնկալ էր սպասվում և մեծ շրջադարձ եղավ։ Պարզվեց, որ Էնին հղի է և նա երկվորյակներ է ունենալու։ Ամիսներ անց նրանք դառնալու էին միանգամից չորս երեխաների ծնողներ։

Եվ հետաքրքրականն այն էր, որ երկու քույրերն էլ նույն օրը ծննդաբերեցին։ Նախ ծննդաբերեց Քրիսին, որպեսզի Էնին կարողանա ներկա լինել իր երկվորյակ որդիների ՝ Չարլզի և Թոմասի լույս աշխարհ գալուն: Իսկ հետո ինքը գնաց դիմավորելու իր երկու երկվորյակ աղջիկներին ՝ Գրեյսին և Հեդլիին:

Բոլոր չորսն էլ ծնվել են լիովին առողջ:

Նյութը հրապարակման պատրաստեց live49media-ն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.