1 օրում պատրաստվող թթու վարունգ. և դա մի բաղադրիչի շնորհիվ

Հետաքրքիր

Յուրաքանչյուր տանտիկին ունի թթու վարունգի պատրաստման իր բաղադրատոմսը: Պետք է վերցնել միջին, պինդ վարունգներ: Թույլ թթված վարունգները՝ պատրաստված հանքային ջրի օգնությամբ, ուղղակի անկրկնելի են: Բաղադրիչներ. հանքային ջուր՝ 1 լիտր, աղ՝ 2 ճ.գ. սամիթ, սխտոր՝ 5 պճեղ,

Ինչպես պատրաստել հանքային ջրով թույլ թթված վարունգը. Վարունգը հարկավոր է լվանալ և կտրել ծայրերը: Դնել տարայի մեջ՝ ավելացնելով սխտորն ու սամիթը: Հանքային ջուրը լցնել խորը տարայի մեջ և ավելացնել աղը: Վարունգի վրա լցնել աղաջուրը և դնել սառնարանում: Մի օրից թույլ թթված վարունգը պատրաստ կլինի: Բարի ախորժակ