+ 15․․ որ օրվանից եղանակը կտրուկ կտաքանա

Նորություններ

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 13-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008 թթ.–ներին: Երևանում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1972 թ. հունվարի 21-ին`-29.5 C։Ամենատաք հունվարները եղել են 1963, 1966, 1987, 2003, 2004, 2010, 2014 թթ–ներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.