2 լիտր կաթից 1 կգ մաքուր անարատ պանի՞ր, այն էլ առանց կոնսերվանտների, անհավատալի է

Խոհանոց Տեսանյութեր

Տնային պայմաններում կարելի է հեշտությամբ պանիր պատրաստել: Դրա համար առանձնակի խոհարարական հմտություններ չեն պահանջվում:

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • կաթ — 2 լ,
  • աղ 1,5 – 2 ճ.գդալ
  • թթվասեր – 400 գրամ
  • ձու- 6 հատ

Պատրաստման եղանակը․

Կաթը լցնել կաթսայի մեջ, աղ ավելացնել և հասցնել եռման: Ի դեպ, եթե չեք սիրում աղի պանիր, կարող եք աղը քիչ լցնել: Մինչ կաթը կեռա, հարել ձվերը: Եռացող կաթի մեջ ավելացնել թթվասերը և հարած ձվերը,

անընդհատ խառնելով, շարունակել եռացնել ևս 5-6 րոպե: Ձևավորվում է կաթնաշոռ և շիճուկն առանձնանում է: Քամիչի վրա 4 շերտով ծալված թանզիֆ փռել և զանգվածը շրջել քամիչի վրա, որպեսզի շիճուկը ամբողջությամբ արտահոսի: Վրան ծանրություն դնել: 4 Ժամ անց պանիրը պատրաստ է, կարելի է ծանրությունը վերցնել: Կարելի է կաթի մեջ թթվասերի հետ նաև 200 գ կեֆիր ավելացնել, պանիրը կստացվի ավելի նրբահամ: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.