12-ամյա ՀԱՅՈՒՀԻՆ իր ձայնի շնորհիվ հայտնվել է Գինեսի գրքում. ահա, թե ինչ է արել նա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրեցի Միլենա Կարանյանը ապրում է Ռուսաստանում: Նրա մոտ ձայնային տվյալները նկատել է մայրը դեռ վաղ տարիքում: Միլենան որևէ երաժշտական դպրոց չի հաճախել: Մայրիկի օգնությամբ սովորել և զարգացրել է իր անկրկնելի ունակությունները:

Копировать

Միլենան ունի 5 օկտավա ձայնային դիապազոն: Այսպիսի բան աշխարհում շատ քիչ է պատահում, այսինքն նա կարողանում է երգել և՛ բարձր, և՛ ցածր նոտաները: Հենց այս տաղանդի շնորհիվ էլ աղջիկը հայտնվել է Գինեսի գրքում: Ամենահայտնի երգչուհիներից է Մրայա Քերին, ով ևս օժտված է այս յուրահատկությամբ:՝

Սակայն Միլենայի դեպքը ավելի զարմանալի է, քանի որ նա արդեն 6 տարեկանից իր ձայնով ապշեցրել է բոլորին ու հաղթել մի քանի մրցույթներում: Աղջկա սիրելի ժանրը ռոքն է, նա հաճույքով է կատարում ռոքային երգեր: Միլենան նաև կարծում է, որ իր երգած երգերը իր մասին շատ բան են պատմում:

Միլենան պատրաստվում է մասնակցել նախագծին: Նա վստահ է, որ ժյուրին իրեն կնկատի, նա կսիրվի հանդիսատեսի կողմից և կանցնի հաջորդ փուլ:

Հաջողություն մաղթենք մեր փոքրիկ տաղանդին և սպասենք նրա փայլուն հաղթանակներին: Մենք նրա անունը դեռ շատ ենք լսելու:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝