-21 աստիճան ցուրտ.. ինչ սա րսափելի եղանակ է սպասվում առաջիկայում

Նորություններ

Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել. «Անցած գիշեր հանրապետության ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը -25, Սիսիանը և Վարդենիսը -22, Ծաղկահովիտը , Տաշիրը և Ապարանը -20․․․ -21 աստիճան ցուրտ։ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինիգի կենտրոն»:

Ներկայացնենք առաջիկա օրերի եղանակի տեսությունը: Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 27-ի ցերեկը , 28-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Շիրակում ջերմաստիճանը կնվազի մինչև -18։

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հիշեցնենք նաև Գագիկ Սուրենյանի մեկ այլ կարևոր գրառում, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.