3 հիմնական կետերը, որոնք բանակցվելու են Մոսկվայում

Նորություններ

Տելեգրամյան ալիքը հղում կատարելով իր աղբյուրներին գրում է. ահա այն 3 կետերը, որոնք բանակցվելու են Մոսկվայում1 Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի կողմից գրավված տարածքները և սահմանները.  2 Հայաստանը պետք է միջանցք ապահովի թուրքական աշխարհի միավորման համար. 3 Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի ՀՀ բոլոր կանոնավոր բանակային զինծառայողներին։

Դեկտեմբերի 20-ին Պուտինը հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք հոդվածում, անդրադառնալով եռակողմ հայտարարության վերաբերյալ ՌԴ նախագահի որոշ մտքերին, ենթադրել էինք. «Այս տրամաբանությամբ, կասկած չկա, որ մի օր էլ Պուտինը, կամ առաջիկայում նրա ժառանգորդը դիմի հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք, ինչու չկռվեցիք, շատ էլ ինչ որ խելագար ինչ որ թղթի կտոր էր ստորագրել, բա ուր էր հայ ժողովուրդը»։

Նման «ֆուտուրիստական» ենթադրություն էինք արել այն կապակցությամբ, որ եռակողմ հայտարարությունը խախտվում է առաջին իսկ օրից, Ռուսաստանն ամեն կերպ փորձում է հանել իր վրայից ոչ միայն սեպտեմբերի 27-ին Ղարաբաղի դեմ պատ երազմի, այլեւ եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած իրադարձությունների պատասխանատվությունը: Եվ ընդհանրապես, իր որեւէ առնչությունը:

Եվ ահա, 5 օր անց Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառմանը Կրեմլի խոսնակներից Կոնստանտին Զատուլինն ասել է.

«Այն իրավիճակում, երբ Բաքուն հաղթանակ է տոնում եւ հիշում Էնվեր փաշային, չեմ կարծում, որ տրամաբանական եւ ճիշտ է եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչելը, որովհետեւ շատ բան է խախտվել»:

Մոսկվայից դեռ շատ նման հայտարարություններ կհնչեն, Հայաստանում խամաճիկ կառավարության ու Ռուսաստանին երախտագետ քաղաքական դասի պայմաններում:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.