ՈՒտեստը պատրաստվում է արագ, պարզ եղանակով՝ ամենահասարակ բաղադրիչներից, որոնք գրեթե միշտ կան տանը։ օրիգինալ կարտոֆիլային գնդիկները ստացվում են շատ սննդարար։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 600գ մաքրած կարտոֆիլ
- 3 նրբերշիկ
- 2 ձու
- 3ճ․գ․ ալյուր
- պաքսիմատ կամ տեմպուրա
- ձեթ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակ․
Մաքրած կարտոֆիլը եփել աղով ջրի մեջ։ Երբ պատրաստ լինի, ջրքամել, կարտոֆիլը տրորել։
Սպասել, մինչ կարտոֆիլը մի քիչ սառի, ավելացնել ձուն, ալյուրը և համեմել պղպեղով։ Եթե կա անհրաժեշտություն, էլի աղ ավելացնել։
Արդյունքում պիտի ստացվի կպչուն ձգվող զանգված, որը պահում է ձևը։
Այժմ կտրատել նրբերշիկը 5-6 մասի։
Մեծ գդալով կարտոֆիլ վերցնել, դնել ձեռքի մեջ, տափակացնել թեթևակի, մեջտեղի հատվածում մի կտոր նրբերշիկ դնել և ամրացնել եզրերը։ Նույնն անել ամբողջ կարտոֆիլի հետ։
Ստացվում է 14-16 գնդիկ՝ մոտ 50գ քաշով։
Յուրաքանչյուր գնդիկը թաթախել տեմպուրայի կամ պաքսիմատի մեջ, այնուհետև ձվի, և նորից պաքսիմատի մեջ։
Թավայի մեջ այնքան ձեթ լցնել, որ գնդիկներն ամբողջությամբ սուզվեն մեջը։ Լավ տաքացնել ձեթը և տապակել կարտոֆիլից գնդիկները՝ մինչ ոսկեգույն դառնալը։
Բարի ախորժակ։