Չտեսնված համեղ տնական հալվա. համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով

Խոհանոց Հետաքրքիր

Իրոք շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ`

  • 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ
  • 1,5 ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 0,5 բաժակ ջուր
  • 150 մլ արևածաղկի ձեթ.

Պատրաստման եղանակը`

Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն: Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:

Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց: Այն այնքան պետք է եփել, մինչև ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:

Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում:Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.