news94daily-ն գրում է․Մեր օրերում հազվադեպ չէ, որ կանայք 40 տարի անց երեխաներ են ունենում: Ոմանց համար սա ամենահարմար ժամանակն է, քանի որ հաջողվել է հաջող կարիերա կառուցել, գումար վաստակել իր երեխաների ապագայի համար: Կամ էլ տարիների ընթացքում անհաջող փորձերից հետ վերջապես բախտը ժպտացել է:
Այսօրվա մեր հոդվածի հերոսուհին ՝ գերմանուհի Աննեգրեթ Ռաունիգը, մայրացավ 65 տարեկան հասակում, չնայած այն հանգամանքին, որ նա արդեն մեծացրել էր իր 13 երեխաներին և հասցրել էր դաստիարակել 7 թոռների:
Դուք հարցնում եք ՝ ի՞նչն է դրդել այս տարիքում կնոջը ծննդաբերել: Բանն այն է, որ Աննեգրեթը շատ է սիրում երեխաներ, և նա որոշեց, որ պատրաստ է կրկին մայրանալ: Ավելին, նրա կրտսեր դուստրը, ով 10 տարեկան է, վաղուց ուզում էր փոքրիկ եղբայր կամ քույր ունենալ: Իհարկե, բժիշկները կնոջը զգուշացրել են բոլոր տեսակի ռիսկերի մասին, բայց չնայած դրան, նա որոշեց գնալ բեղմնավորման: Եվ ընտանիքում միանգամից չորս երեխա ծնվեց:
Աննեգրեթն աշխատում էր որպես ուսուցիչ և բոլոր իր երեխաներին մենակ էր մեծացնում: Իսկ քառյակի ծնունդից հետո նա մտավ Գինեսի ռեկորդների գիրք:
Այժմ այս մեծ ընտանիքի կյանքը շատ հագեցած է: Քառյակի լույս աշխարհ գալուն պես ընտանիքը Բեռլինից տեղափոխվեց ավելի մեծ տուն:
Նրանից բացի, իշխանությունները Անեգրեթին տվեցին երկու մրցանակ: Կինը համաձայնություն է կնքել հեռուստաընկերություններից մեկի հետ, որը ստացել է այս ընտանիքի կյանքը լուսաբանելու իրավունք:
Անեգրեթ Ռաունինգը բոլորովին չի անհանգստանում իր ապագայի համար և միանգամայն համոզված է, որ կկարողանա շատ և շատ երկար ապրել և մնալ բացարձակապես առողջ:
Նյութը հրապարակման պատրաստեց news94daily-ն