9 օր շրջափակման մեջ գտնված կապիտանին և կրտսեր սերժանտին հաջողվել է դուրս բերել շրջափակումից. ՊՆ խոսնակ

Քաղաքականություն

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափ ակումից, հայտնում է Պաշտ պանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազ մական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Պաշտոնական Բաքուն պնդում է,

թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտա նգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է

ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը մինչ օրս հիմնականում պահպանվել է: Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զի նված ուժերի լայնածավալ ագր եսիայի հետևանքով զո հվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զ ոհի մասին է հայտնել: