Հրաշք երիցուկ…Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ

Բոլորին հայտնի է, որ երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը, իսկ թուրմն օգնում մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ:

Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ:

Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմն օգտագործում են փորլուծության և մարսողական խնդիրների, աղիքների ջղակծկումների ժամանակ, նորածինների մոտ փորացավի դեպքում:

Թուրմը լավացնում է ախորժակը և մարսողությունը, հանգստացնում ստամոքսի լորձաթաղանթը (օգտակար է բարձ ստամոքսահյութի թթվայնության դեպքում), ունի փքահան հատկություններ:Ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում չչարաշահել խոտաբույսերով թուրմերը և բուժման նպատակով օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: