Օգտագործելով այս փորձված միջոցը՝ դուք ոչ միայն կունենաք ամուր եղունգներ, այլ նաև կմոռանաք այնպիսի խնդիրների մասին ինչպիսիք են՝ շերտավոր եղունգները և սնկերը։
Ինչպե՞ս արագ աճեցնել եղունգներ։
Բաղադրիչներ՝
- 1 ճաշի գդալ չոր երիցուկի ծաղիկներ,
- 1 ճաշի գդալ կռատուկի արմատ,
- 1 չաշի գդալ արևքուրիկի (զվերաբոյ),
- 1 ճաշի գդալ չոր եզան լեզու,
- 1 լիտր եռացրած ջուր։
Պատրաստումը՝
Լցրեք բոլոր բաղադրիչները եռացրած ջրի մեջ և թողեք որ թուրմը սառչի 1 ժամ։ Այնուհետև քամեք թուրմը, ըստ ցանկության կարելի է ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ։ Լցրեք բոլորը խորը ամանի մեջ և կարող եք արդեն անցնել կոսմետիկ պրոցեդուրային։
Իջեցրեք ձեռքերը այս վաննայի մեջ և պահեք մոտ 30 րոպե։ Այնուհետև, առանց ձեռքերը ողողելու, քսեք խոնավացող կրեմ։ Ձեռքերի վաննան կարելի է կատարել շաբաթական 4 անգամ։ Եթե կա հնարավորություն, կարող եք կատարել ձեռքերի այս պրոցեդուրան ամեն օր։ Արդեն 7 օր հետո դուք կտեսնեք նկատելի դարձած արդյունքները։