Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի գոտեմարտին բրոնզե մեդալի համար․ պատճառը հայտնի է

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի բրոնզե մեդալի համար գոտեմարտից: Պատճառը ճակատի վնասվածքի այտուցվածությունն է:

Հիշեցնենք, որ Երեւանում անցկացված հավաքի ընթացքում օլիմպիական չեմպիոնը ճակատի վնասվածք էր ստացել:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել էր, որ օլիմպիական չեմպիոնի ճակատին 4 կար էին դրել: Նախորդ օրվա նախնական գոտեմարտերից հետո Արթուր Ալեքսանյանի վնասվածքն այտուցվել է: Բժիշկների խորհրդով, Եվրոպայի 7-ակի չեմպիոնի բրոնզե մեդալի գոտեմարտին չի մասնակցի: