Աշակերտներիս հանձնարարեցի գրել, թե ըստ իրենց պատկերացման ինչպիսին կլինի երրորդ համաշխարհային պա տերա զմը: Մեկի պատկերացմամբ դա լինելու էր տիե զերական պա տերազմ, մյուսի պատկերացմամբ՝ հեռա հար զենքերով, աշակերտներից մեկը գրել էր, որ դա կլինի սար սա փելի բան, մեկ ուրիշը գրել էր, որ ընդհանրապես չի լինի: Իսկ աշակերտներից մեկը գրել էր.
Երրորդ համաշխարհայինը արդեն սկսվել ա, երեկ մեր տանը երրորդ համաշխարհայինն էր: Մորական տատիս եկել էր մեր տուն: Տնեցիք սաղ իրար վրա գո ռգ ոռում էին, օդի մեջ անօդաչու ափսեներ էին թռնում, պապաս բազկաթոռը տանկի պես հրելով բերեց դրեց սենյակի մեջտեղը ու նստեց, ասեց. վերջ սրանից հետո սենցա լինելու, իմ ասածովա սաղ լինելու: Մեկ էլ հորական տատիս ատ ոմային ռո ւմբի պես պայթեց, ընենց էր գոռում, որ խլա ցա:
Պապաս ու մամաս իմ թևերից բռնել էին ու ամեն մեկն իրա կողմն էր քաշում: Պապիս, որ մինչև էդ սուս նստած նայում էր, մեկ էլ տեղից վեր կացավ, ու ձեռքը խփեց սեղանին, ասեց. դե հերիքա, սսկվեք: Ամեն մեկն իրա բանակը հետ քաշեց ու սաղ սուս մնացին: Հիմա հրա դադար ա, բայց չգիտեմ ինչքան կտևի էդ խաղաղությունը: