Ֆրանսիայում ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ կիսանդրու վայրը պատահական ընտրված չէ. որտե՞ղ է այն գտնվում և ի՞նչ կապ ունի ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆՆԵՐԻ հետ

Հայազգի Մեծն Շանսոնիեն միշտ կապուրջ է հանդիսացել Հայաստանի ու Ֆրանսիայի համար: Իսկ Ֆրանսիայի կյանքի ու զարգացման գործում նրա ներդրումն ահռելի է: Այս ազգը հարգում էր Շառլին, ու նրա մահից հետո քաղաքի կենտրոնւմ տեղադրել վերջինիս կիսանդրին: Սակայն կիսանդրու վայրը պատահական ընտրված չէր ու նաև քչերին է հայտնի, որ կիսանդրու քանդակագործը ՀԱՅ Է:՝

Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի օրը «Ազնավուր» հիմնադրամի ու Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում կայացավ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը։ Շառլը մանկությունն անցկացրել է այստեղ, իսկ կիսանդրին տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից 1-ում ապրում էին Ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները։

Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։ Վերջինս կիսանդրին նվիրել էր Ազնավուրին դեռեւս 1964 թ-ին, երբ նա 1-ին անգամ այցելել էր Հայաստան։ Միջոցառմանը ներկա էին նաև Ազնավուր ընտանիքի անդամները և ընկերները, Ֆրանսիացի գործիչներ ու արտիստներ: