Ասեմ, որ սկեսուրս երիտասարդ ա, էդքան էլ տարիքով մեծ չի, 42 տարեկան ա, բավականին շուտա ամուսնացել: 16 տարեկանում սկեսրայրիս հետ փախել են, ընտանիք են կազմել, 2 երեխա ունեն՝ ամուսինս ու տալս: Ես ու ամուսինս մեկ տարի առաջ ենք ամուսնացել:`
Վերջերս ենք իմացել, որ հղի եմ, մի քանի շաբաթ անց սկեսուրս էլ հետս կիսվեց, որ հղի է: Ես շատ նորմալ վերաբերվեցի այդ հարցին, քանի որ համարում եմ, որ երեխան Աստծո պարգև է և հատուկ տարիք կամ ժամանակ չկա: Սակայն սկեսուրս ահավոր տարակուսանքի մեջ էր, վախեցած էր, հետն էլ ասում էր խայտառակ եղան, էս ինչ եղավ, ինչ անեմ:
Ես էլ իրեն հանգստացրի, ասեցի, ինչի ես խառնվել իրար, դա ոչ նեղվելու, ոչ ամաչելու բան է, Աստված էդպեսա ուզել ուրեմն: Մի նեղվի կասենք տղամարդկանց ամեն ինչ նորմալ կլինի: Անակնկալով որոշեցինք ասել ամուսնուս, տալիս ու սկեսրայրիս, հավաքվեցինք բոլորով, տորթ էի պատվիրել այդ առիթով:
Անակնկալ կերպով բոլորին ասացինք ու տեսեք, թե ինչ արեցին: Տալս մի կողմից ասեց՝ ամոթա այ մամա, մերոնք ինչ կասեն, հլը մեր տարիքը, ամուսինս ու սկեսրայրս էլ էլի վատ արձագանքեցին, խողչ կինը չգիտեր ինչ աներ: Ես էլ չդիմացա, ասեցի, չհասկացա, ինչի եք հարձակվել մարդու վրա, նախ դրա մեջ ինչ ամոթ կամ վատ բան կա, ովա որոշում դա ամոթա, թե չէ, հետո էլ, Աստված տենցա կամեցել, ինչի եք խառնվում Աստծո գործերին:
Երկուսիս երեխեքն էլ միաժամանակ կծնվեն, միասին կմեծանան, օրիգինալ ա, պետք չի ծայրահեղացնել, ոչ ոքի գործը չի: Իհարկե կրքերը մի փոքր հանդարտվեցին, բայց, մյուս բարեկամներն էլ, ով իմանում էր, մի հիմարություն ասում էր: Էլ չգիտեմ ինչ կլինի: