Երբ որոշեցինք ամուսնանալ արդեն 6 ամսական հղի էի։ Հղիությունս բավականին նկատելի էր, այնպես որ բոլորը իմացան այդ մասին։ Ամուսինս ասեց որ ոչ մի բանից չնեղվեմ ու ոչ մեկին էլ չլսեմ։ Սկեսուրս ոսկե կին է հասկանում էր ամեն ինչ, ու ամենակարևորը ոչ մեկիս չէր մեղադրում ասում էր որ կյանք է ու ամեն ինչ էլ պատահում է, կարևոր է որ երեխան առողջ ծնվի։ Կարճ ասաց եթե նրանք չլինեին հիմա չգիտեմ թե ինչ էր եղել ինձ հետ;`
Հարսանիքիս օրը կյանքիս ամենավատ օրն էր, բոլորը ինձ տարօրինակ ձևով էին նայում, անընդհատ ինչ որ տարօրինակ հարցեր էին տալիս, նիարդերս էլ չէր հերիքում, բացի այդ ինձ շատ վատ էի զգում ահավոր սրտխառնոց ունեի։ Սկեսուրս նկատել էր տրամադրությունս ահավոր ընկել ա։ Կզարմանաք որ իմանաք ինչ արեց։
Նա թամադայից խնդրեց խոսափողը և առանձնահատուկ իմ ու երեխայիս կենացը խմեց հետո էլ ինձ շնորհակալություն հայտնեց որ իրեն երջանկացրել եմ իմ երեխայով։ Կարճ ասաց իմ սկեսուր մայրիկը ոսկի է, բոլորը զարմացել էին նրա այս քայլից։ Երբեք չեմ մոռանա նրա այդ քայլը, որը ինձ օգնեց դառնալ ավելի ինքնավստահ։