Ես մի ընկեր ունեմ: Մենք իրար հետ մտերիմ ենք մանկապարտեզից: Իրարից անբաժան ենք: Իմ ընտանիքում շատ սիրվածա: Ընկերոջս անունը Դավիթ ա, հաղթանդամա, ոնց որ արջ լինի: Մենք ընտանիքում իրան Դավո ենք ասում, երեխեքս ասում են՝ քեռի Դավո: Իմ աղջիկը շատ սրամիտ երեխայա: Մի օր մտա տուն, մեկ էլ աղջիկս ասում ա. Պապ, արի քեզ թաքուն բան ասեմ, մաման ու Դավոն ննջարանում են փակվել, իրար գրկել ու քնել են:
Էդ պահին ոնց որ եռացրած ջուր լցնեին գլխիս: Աչքերիս դեմը սևացած ու մտածեցի, որ երկուսին էլ կս պանեմ: Մինչև կհասնեի ննջարանի դռանը, ինչ ասես մտածեցի: Մտա ննջարան, տեսնեմ կինս անուշ-անուշ քնածա՝ աղջկաս արջուկին գրկած: Աղջիկս զարմացած ինձ ա նայում: Ասում եմ, բա Դավոն ուրա: Աղջիկսասում ա, հեսա ու ցույց ա տալիս արջուկին.
Քեռի Դավոն նման ա էս արջուկին, դրա համար արջուկին Դավո եմ ասում: Ես ամաչեցի իմ մտքերից: Ես կասկածեցի իմ երկու սիրելի մարդկանց: Եթե մի փոքր ավելի ուշադիր լինեի կհասկանայի, որ աղջիկս ընկերոջս քեռի Դավո ա ասում, իսկ իրա արջուկին՝ Դավո: