Կնիկս կուխնյայում ընթրիք էր սարքում, կարտոֆիլ ու կատլետ էր տապակում: Ինքը շատ համով էր պատրաստում, իսկականից մատներդ հետը կուտես: Բայց մեր հարաբերություններն արդեն նախկինի պես չէին։ Ես էլ իրան չէի սիրում: Ես մոտեցա: «Ես ուզում եմ քեզնից բա ժանվել», — ասացի ես հաստատակամորեն և վստահ: Կնիկս շարունակեց կոտլետները տապակել՝ նույնիսկ չնայելով ինձ։
Ես ավելի բարձր կրկնեցի՝ հույս ունենալով գրավել նրա ուշադրությունը, բայց նա դեռ կենտրոնացած էր պատրաստելու վրա, իսկ ես կարծես գոյություն չունեի։ Ես հրեցի նրա ուսը, բայց չպատասխանեց: Ես բար կացա, իսկ ինքը հանգիստ առանց ձայն հանելու կոտլետները տեղափոխեց թավայի միջից և սկսեց կտրատել բանջարեղենով աղցանը։ Հետո ուտելիքը դրեց սեղանին ու առաջարկեց ընթրել: Երբ միասին ընթրում էինք, ես հասկացա, որ դեռ սիրում եմ նրան։
Նկատեցի, որ աչքերից հոսում են աարցո ւնքները: Ես ամաչեցի ու հասկացա, որ նա չէր շրջվում, որովհետև լա ց էր լինում: Ես նե րողություն խնդրեցի իմ խոսքերի համար, և նա ներեց ինձ: Խոստացա, որ հետագայում ավելի ուշադիր և հոգատար կլինեմ նրա նկատմամբ: Արդյունքում մենք որոշեցինք չբա ժանվել և աշխատել մեր հարաբերությունների վրա։ Շնորհակալ եմ, որ նա այն օրը խոհանոցում ինձ ոչինչ չպատասխանեց: