Էդ օրը խոհանոցում ընթրիք էի պատրաստում ու հանկարծ որդուս ու հարսիս սենյակից գոռգոռոցներ լսվեցին, վի ճում էին: Նման դեպքերում ես երբեք ականջ չեմ դնում, ամուսիններ են, կվի ճեն, կանցնի: Բայց տասը րոպե անց որդիս դուռը շրխկացնելով դուրս եկավ, իսկ հարսիս գտա գետնին ընկած, հեկ եկալով լաց էր լինում: Պարզվեց, որ որդիս սի րուհի ունի ու պատրաստվում ա բաժանվի հարսիցս: Պահո՜, նման բան չէի սպասում: Հասկացա, որ պիտի փրկեմ որդուս ընտանիքը: Իմ հարսը շատ լավ կին է որդուս համար և ես չէի կարող թույլ տալ, որ անցողիկ հա ճույքի համար որդուս ընտանիքը քայ քայվի: Հարսիս խոստացա, որ կօգնեմ: Միայն թե այլևս ամուսնու հետ չվ իճի:
Հաջորդ օրը երբ որդիս տուն եկավ աշխատանքից, նրա հեռախոսին զանգ եկավ փակ համարից: Նա միացրեց հեռախոսն ու տղամարդու ձայն լսվեց, նա ասում էր. Լսիր, հանգիստ թող կնոջդ, նա իմն է լինելու, ես նրան սիրում եմ: Որդիս քարացավ, նա նայեց ինձ: Ես ուսերս թափ տվեցի ու ասացի, իսկ ինչու ես զարմանում, քո կինը շատ գե ղեցիկ է ու ցանկացած տղամարդ կերազի նրա նման կին ունենալ կողքին: Որդիս չգիտեր ինչ մտածել: Ես նստեցի նրա կողքին ու ասացի, որ ավելի ուշադիր լինի կնոջ նկատմամբ, և հանկարծ կնոջը չասի այդ խորհրդավոր երկրպագուի մասին: Որդիս ուզում էր տանից դուրս գալ, Բայց միտքը փոխեց: Նրա հեռախոսին անընդհատ հաղորդագրություն էր գալիս, հավանաբար սի րու հին էր, որ
անհամբեր սպասում էր: Նա նյարդայնացած մի կողմ շպրտեց հեռախոսը: Այդ օրվանից նա սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել կնոջը, ավելի ուշադիր էր նրա նկատմամբ: Հավանաբար նա հասկացել էր, որ կարող էր կորցնել նրան: Մի քանի օր անց հարսս ինձ ասաց, որ ամուսինը գրո ղի ծոցն է ուղարկել սի րուհուն, նա անձամբ էր կարդացել նրանց հա ղորդագրությունը: Հաջորդ օրը ես հանդիպեցի մեր խանութի բանվորին ու շնորհակալություն հայտնեցի ու մի լավ նվեր տվեցի: Ես էի նրան խնդրել և ներկայանալ որպես խորհրդավոր երկրպագու՝ ստուգելու համար, թե արդյոք իսկապես որդիս չի սիրում կնոջը: