Երբ տղես ամուսնացավ, ես իմ երեքսենյականոց տունը վաճառեցի ու իմ համար մի սենյականոց գնեցի, մնացած գումարը տվեցի տղուս, որ իրանց համար տուն առնեն: Տղես էդ փողը դրեց բանկում ու խնդրեց, որ կնգա հետ իմ մի սենյականոցում ապրեն: Մինչև կարողանան մի քիչ փող հետ գցեն, որ լավ տուն առնեն: Ճարս ինչ, համաձայնվեցի: Հարսս տանից ա աշխատում համակարգչով: Տղես առավոտ գնում ա գործի, ինքն էլ առավոտնից նստում ա համակարգչի առաջ:
Ես էլ տան գործերով եմ զբաղվում: Մի քանի օր հետո տեսնեմ մարդ ու կնիկ քչփչում են: Տղես ինձ ասեց, որ ես իրա կնգան խանգարում եմ, ինքը չի կարողանում կենտրոնանա: Կնիկը բո ղոքել էր, որ հեռախոսով շատ եմ խոսում, ճաշ եփելուց, ամանները լվանալուց աղմուկ եմ անում, փոշեկուլի ձենը խանգարում ա: Տղես ինձ ասում ա, կարող ա ցերեկները գնաս հարևանի տուն:
Փաստորեն ինչ ա ստացվում, իմ տան մեջ ապրում են, իմ եփածը ուտում են, հարսս ոչ մի գործ չի անում, սաղ գործերն իմ վրա են, ու մի բան էլ խանգարում եմ: Տղուս ասեցի, իմ տանը ինչ կուզեմ կանեմ, եթե խանգարում եմ, կարող եք գնալ: Դրանից հետո երկուսն էլ քթները կա խեցին ու զգում եմ, որ նեղացած են: Բայց ես ինչ անեմ, ու՞ր գնամ իմ տնից: