Ես արդեն հիսուն տարեկան եմ, առ ողջ տղամարդ եմ։ Վերջերս մեր օֆիս եկավ մի երիտասարդ քարտուղարուհի։ Իրան որ տեսա, չոքերս թուլացավ: Էդքան սիրուն, էդքան լավը, դո շերը մեծ: Մոռացա տուն տեղ ընտանիք, կին: Մի երկու անգամ թաքուն հանդիպեցինք: Գժ վում էի իրա համար: — Ես քեզ մի ամիս ժամանակ եմ տալիս: Եթե մեկ ամսից չթողնես կնոջդ ու երեխաներիդ, ես ինքս քեզ կթողնեմ։
Գիտես որ տղամարդկանց ուշքը իմ համար գնում ա, ուրիշին կգտնեմ: Էդ օրը ուշ վերադարձա տուն ու կնգաս ամեն ինչ խոստովանեցի: Կնիկս հանգիստ լսեց ու ասեց. — Դու ոչ մի տեղ էլ չես գնա, դու էդքան դուխ չունես: Տեղում քարացա: Իմ կնիկը երբեք հենց ընենց բան չի ասում: Հետո շարունակեց.- Քո տարիքում կարողա մի ամիս զբաղվես էդ աղջկա հետ, բայց հետո կհոգնես, իսկ ինքը ջահել ա, կյանքը իրա մեջ եռում ա:
Բացի էդ, իրան քեզանից պետք են քո փողերը: Երևի մոռացել ես, որ մեր ամբողջ կարողությունը իմ անունով ա գրանցված: Քեզ ոչ մի կոպեկ չեմ տա: Իսկ դու իրան առանց փող պետք չես: Ընտրի, կամ մնում ես ու վայելում ես փողերը, կամ գնում ես ու դառնում ես բոմժ: Ես հասկացա պահի լրջությունը: Մյուս օրը սու ու փուս ազատցեի էդ քարտուղարուհուն ու իրա տեղը 60 տարեկան մի կնոջ ընդունեցի: